Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը չի հրաժարվել American Idol նախագծի նոր սեզոնին մասնակցելու առաջարկից, գրում է loveradio.ru-ն:

Տաղանդների բացահայտման ամերիկյան հայտնի շոուի կազմակերպիչները հայտնել էին, որ ցանկանում են կրկին տեսնել Լոպեսին նախագծի 13-րդ սեզոնի ժյուրիի կազմում և պատրաստ են վճարել մոտ 20 մլն դոլար։

Հուրախություն բազմաթիվ երկրպագուների՝ Լոպեսն ընդունել է առաջարկը։ Շոուում Լոպեսի գործընկերը կլինի ավստրալացի քանթրի երգիչ և Նիկոլ Քիդմանի ամուսին Քիթ Ուրբանը։ Իսկ մյուս երկու աթոռները դեռևս ազատ են։ Գլխավոր հավակնորդներն են Նիկի Մինաժը և Մրայա Քերին։

Ջենիֆեր Լոպեսը ժյուրիի կազմում է եղել 2011 և 2012թթ., սակայն 12-րդ սեզոնի վերջին հայտնել էր նախագծից հեռանալու մասին։