Երիտասարդ դերասան Սամվել Թոփալյանն այսօր դարձավ 29 տարեկան, ով առաջին շնորհավորանքը ստացել է կնոջից: Ըստ Սամվելի՝ կինը նախապես է շնորհավորել իրեն, սակայն թե ինչ անակնկալ է մատուցել, այդ մասին նա գերադասեց լռել: Նշենք, որ թեև այս օրերին Սամվելը կնոջ հետ հանգստանում է Արցախում, սակայն ընկերները չեն մոռացել շնորհավորել նրան: Ծննդյան տոնը դերասանը կնշի հենց ընկերների հետ:
Սամվելի հավաստմամբ՝ իր կյանքի 29 տարիների ամենամեծ հաջողությունն ու ամենակարևորը սիրելի կինն է, ում հղիության մասին լուրին esyes.am-ն արդեն անդրադարձել է:
Մեկ տարով էլ մեծանալու փաստը դերասանին չի տխրեցնում. նա գիտակցում է, որ կյանքի դրվածքն է այդպիսին, պարզապես պետք է կարողանալ վայելել այն, ինչպես ինքն է այսօր անելու:
Շուշիում հանգստացող դերասանն ասաց, որ արդեն հինգ օր է՝ այնտեղ են ու արդեն հասցրել են այցելել Գանձասար, Հադրութ և շատ այլ վայրեր: «Շուշիում տուն ենք վարձել, բայց ամբողջ ժամանակը տրամադրում ենք զբոսնելուն, շրջայցերին: Մեր այցելությունն Արցախ շատ պատահաբար համընկավ ծննդյանս օրվա հետ. նախապես չէի որոշել, որ տարեդարձս այստեղ եմ նշելու: Այս ժամանակահատվածում մի փոքր ազատ եմ, դրա համար էլ որոշեցինք գալ Արցախ»,- ասաց Սամվելն ու ավելացրեց, որ ծննդյան օրը կանցկացնեն տանը:
Մենք ևս միանում ենք բոլոր բարեմաղթանքներին ու Սամվելին մաղթում ստեղծագործական նորանոր բարձունքներ:
Շնորհավոր. Մելանյա Հարությունյան