1. Գեղեցիկ մազեր

Գեղեցիկ սանրվածքի երկու բաղադրիչ կա՝ ճիշտ կտրվածք ու որակյալ խնամք: Մազերը պետք է միշտ մաքուր ու խնամված լինեն:

2. Հաջող սանրվածք

Պարտադիր չի բարդագույն սանրվածքներ անել. պարզությունը միշտ արդիական է: Թեթև գանգուրները կամ ուղիղ մազերը տեղին են ցանկացած իրավիճակում:

3. Իդեալական մաշկ

Մաքուր մաշկով կինն ավելի քիչ ժամանակ է ծախսում դիմահարդարման վրա, քանի որ մաշկն անընդհատ մաքրման ու խոնավեցման կարիք չի ունենում:

4. Հոնքեր

Պետք է գոնե շաբաթը 2 անգամ շտկել հոնքերի ձևը: Անփույթ հոնքերը միանգամից աչք են ծակում:

5. Դիմահարդարում

Բնական դիմահարդարումը տեղին է բոլոր իրավիճակներում: Եվս մեկ շատ կարևոր սկզբունք՝ ընդգծելիս շեշտը պետք է դնել կամ աչքերի, կամ շրթունքների վրա:

6. Թեթև արևայրուք

Ամռանը մաշկը պետք է մի փոքր թուխ լինի, քանի որ արևայրուքն ասոցացվում է առողջության և խնամվածության հետ, բացի այդ այն բարելավում է մաշկի տեսքը:

7. Ձեռքեր

Եթե իդեալական մատնահարդարման հնարավորություն չկա, ավելի լավ է ընդհանրապես չներկել եղունգները, սակայն դրանք պետք է լինեն գեղեցիկ ու առողջ:

8. Խնամված կինը միշտ հագնվում է իրավիճակին և տեղին համապատասխան:

 

Հեղինակ` Mari Love