Հարաբերություններում դավաճանում են ոչ միայն տղամարդիկ: Կանայք ևս նման մեղք գործում են, լինի դա համացանցում մեկ այլ տղամարդու հետ նամակագրություն, թե իրական ժամադրություն ու սեքս, ավելի լավ է այդ մասին ժամանակին իմանալ: Ահա թե որոնք են անհավատարիմ կնոջ նշանները՝
Դու զգում ես, որ այդ կինը քեզ դավաճանում է:
Դա, իհարկե, գլխավոր նշանը չէ, հատկապես, եթե դու խանդոտ ես: Բայց եթե դու զգում ես, որ ամեն բան այնպես չէ, որ ինչ-որ բան նրա վարքագծի մեջ փոխվել է, դա հենց այնպես չի լինում:
Դու չկաս քո կնոջ համացանցային ընկերների շարքում:
Նախկինում նա հաճախ էր ձեր համատեղ լուսանկարները տեղադրում սոցիալական ցանցի իր էջում, սակայն հիմա, նրա էջը նայելով, չես էլ հասկանա, թե այդ կինն ինչ-որ մեկի հետ հանդիպում է: Հավանաբար նա դիտմամբ է քեզ թաքցնում ու ուզում է միայնակ կնոջ տպավորություն թողնել:
Նրա հեռախոսի զանգի ձայնը միշտ անջատած է:
Եթե այս նշանն առկա է այս ցանկից այլ նշանների հետ մեկտեղ, ապա նա հավանաբար իր հեռախոսի ձայնն անջատում է, որ դու նրան չզզվեցնես հարցերով, թե ով է իրեն շարունակ գրում ու զանգում:
Նա քեզ մեղադրում է դավաճանության մեջ:
Դա կլասիկա է: Դավաճանները սովորաբար պարանոիկներ են ու մտածում են, թե իրենց զուգընկերը իրեն նույն կերպ է դավաճանում, ինչպես և ինքը՝ նրան: Նա կարող է ինքն իրեն պաշտպանելու համար սլաքները քո կողմ ուղղել:
Նա շատ է մարզվում:
Միգուցե նախկինում նա առանձնապես ջանասիրաբար չէր մարզվում, բայց հիմա տառացիորեն դուրս չի գալիս մարզասրահից: Հնարավոր է՝ նա փորձում է ինչ-որ մեկի վրա տպավորություն գործել:
Նա երջանիկ չէ:
Եթե կինը քեզ ասում է, որ գոհ չէ իր կյանքից, որ ինքը երջանիկ չէ, դա օգնության ճիչ է: Եթե դու նրան չօգնես, նա երջանկություն այլ տեղում կգտնի:
Նա սկսել է ավելի քիչ կիսվել քեզ հետ ինֆորմացիայով:
Նա այլևս քեզ չի պատմում, թե ինչ է տեղի ունենում իր կյանքում, դու արդեն ձեր միջև տարածություն ես զգում: Երբ մարդը դավաճանում է, նա ենթագիտակցորեն հեռանում է, քանի որ իր էներգիան նա ներդնում է մեկ ուրիշի մեջ:
Նա միշտ ուզում է իմանալ, թե որտեղ ես դու
Միգուցե դա պարզապես հոգատարություն կամ կպչունություն չէ: Միգուցե նա ուզում է իմանալ, որ դու աշխատանքից հանկարծ շուտ չես վերադառնա կամ չես լինի այն տեղում, ուր նա պլանավորում է լինել իր սիրեկանի հետ:
Նա սկսել է ավելի շատ զարդարվել:
Նախկինում նա այնքան մանրամասն ու ուշադիր չէր հետևում իր արտաքին տեսքին, իսկ հիմա ժամերով զարդարվում է հայելու առաջ: Եթե դու դրա տրամաբանական բացատրությունը չունես, հավանաբար նա փորձում է ինչ-որ մեկին տպավորել:
Նա անսպասելիորեն առատաձեռն է դարձել:
Երբ մենք մեզ մեղավոր ենք զգում, մենք ջանում ենք քավել մեր մեղքը: Եթե նա առանց առիթի քեզ սկսել է նվերներ տալ, պատրաստել քո սիրելի կերակուրները, դա, իհարկե, հաճելի է, բայց արժե ուշադրություն դարձնել նաև այլ նշանների:
Նա անընդհատ զայրանում է քեզ վրա:
Ինչ էլ որ դու անես, նա զայրանում ու նյարդայնանում է: Նրա ուշքն ու միտքը հավանաբար ուրիշ մեկի հետ է, ու նա ոչ մի կերպ չի համարձակվում այդ մասին քեզ ասել՝ միաժամանակ զայրանալով թե իր, թե քեզ վրա:
Նա խոսակցություն է բացում դավաճանությունների մասին:
Նա այդ մասին կարող է խոսել ընդհանուր գծերով, հիշատակել ինչ-որ ընկերների, ովքեր դավաճանել են հարաբերություններում: Զգույշ եղիր, հնարավոր է՝ նա ստուգում է քո ռեակցիան կամ ուզում է խոսակցությունը հանգեցնել դավաճանության վերաբերյալ իր խոստովանությանը:
Նա սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել առանց քեզ:
Նա սկսել է պայմանավորվել իր ընկերների հետ, իսկ քեզ իբր թե մոռացել է հարցնել: Իսկ միգուցե նա երկար է մնում աշխատավայրում կամ մարզասրահում:
Նա սեռավարակ է «հաջողացրել»:
Եվ մի լսիր, թե նա ինչ է ասում ու ինչ պատճառաբանություն է բերում. Օրինակ, կարող է ասել, որ վարակվել է լողավազանում կամ սառը տեղում է նստել:
Նա միայնակ է ճամփորդում:
Այսօր շատերը հենց այդպես էլ անում են ու ոչ նրա համար, որ դավաճանեն: Բայց երբեմն ինչ-որ տեղ միայնակ հապշտապ ուղևորությունը պետք է քեզ ստիպի կասկածել:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը