1. Նա ձեզ այլ կանանց հետ է համեմատում
Նրանց հետ, ովքեր նրան իսկապես դուր են գալիս: Թեկուզ դրանք լինեն դերասանուհիներ, երգչուհիներ, հայտնի մարդիկ կամ պարզապես ընդհանուր ընկերներ, գործընկերներ:
2. Նա ձեզ խնդրում է փոխել ձեր ոճը
Հնարավոր է՝ նա ուզում է, որ դուք ավելի շատ նման լինեք այն կնոջը, որի մասին նա մտածում է:
3. Նա պոռնո է դիտում
Դա դավաճանություն տանող առաջին քայլն է: Շատերը կարծում են, որ դա վնասակար չէ, բայց պոռնոն տղամարդուն ստիպում է երեւակայել այլ կնոջ մասին եւ սխալ ակնկալիքներ ունենալ ձեր ինտիմ հարաբերություններից:
4. Նա փողոցում ուսումնասիրում է ուրիշ կանանց
Նա ոչ միայն նկատում է նրանց, այլեւ ակնհայտորեն ուսումնասիրում: Դա ոչ միայն անհարգալից է ձեր հանդեպ, այլեւ կարող է հետեւանքներ ունենալ:
5. Նա մշտապես հիշեցնում է, որ ձեր ասածն իր համար օրենք չէ
Նա ասում է դա՝ ցույց տալու համար, որ ինքն է իր գլխի տերը, որ չեք կարող վերահսկել իրեն: Բայց առողջ հարաբերություններում տերեր կամ գլխավորներ չկան, միմյանց հանդեպ հարգանք կա:
6. Նա բաժանորդագրվել է այլ կանանց էջերին
Եվ նրանց լուսանկարներն ամենեւին էլ համեստ չեն: Դիտելով դրանք՝ նա հազիվ թե ձեր մասին է մտածում:
7. Նա սոցիալապես չափազանց ակտիվ է
Հիշեք, որ դավաճանողների 40%-ը զույգ է գտնում աշխատավայրում: Այնպես որ, եթե նա չափազանց շփվող է եւ լավ լեզու է գտնում բոլորի հետ, հատկապես՝ աշխատավայրում, մեծ է հավանականությունը, որ այնտեղ նա ինչ-որ մեկին առանձնահատուկ ուշադրություն կդարձնի:
style.news.am