Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում հինգ խորհուրդ, որոնց օգնության Դուք շատ արագ կնիհարեք՝ առանց որևէ դիետայի և սննդակարգի հարցում խիստ սահմանափակման:
1.Եփեք թունդ սուրճ, վրան լցրեք դարչին, վանիլին և կարմիր պղպեղ: Օրվա ընթացքում այսպիսի խառնուրդը կօգնի արագացնել նյութափոխանակությունը: Սա աշխատող միջոց է, բայց չխմեք շատ, հիշեք Ձեր առողջության մասին:
2. Ամեն անգամ սնվելուց առաջ կերեք կես հատ թուրինջ. այն լավագույն միջոցն է ճարպակալման դեմ:
3.Լցրեք բաժակի մեջ թաք ջուր և վրան ավելացրեք դարչին, թողեք, որ կես ժամ հանգստանա: Արդեն սառը հեղուկի վրա ավելացրեք մեղր: Հեղուկի կեսը խմեք քնելուց առաջ, մնացածն էլ առավոտյան զարթնելիս:
4. Սնվելուց առաջ խմեք 2 բաժակ մաքուր ջուր: Սա ևս կուժեղացնի նյութափոխանակությունը՝ նպաստելով օրգանիզմում սննդի ճիշտ տարալուծմանն ու նրան, որ այն ճարպի չվերացվի:
5. Մինչև կուլ տալը լավ ծամեք ուտելիքը: Համաձայն բուդիստ վարդապետների հին կարգախոսի՝ «Ուտելիքը պետք է խմել, ըմպելիքը՝ ուտել»: Նրանք հին ժամանակներում աչքի էին ընկնում իրենց նիհարությամբ:
Պահպանելով այս կետերից որոշները՝ Դուք կկարողանաք մեկ շաբաթվա ընթացքում 0,5-2 կգ նիհարել՝ առանց սննդի խիստ սահմանափակումների: Իսկ ահա բոլոր կետերին հետևելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում կկորցնեք 3 կիլոգ ոչ պակաս: