Սննդաբան Գրեյմի Թոմիլսոնը խոսել է նիհարելու պարզ ձևի մասին՝ առանց արմատական սննդակարգի սահմանափակումների: Փորձագետի առաջարկությունները հրապարակել է The Sun-ը:
Նա առաջարկում է կրճատել ձեր նախընտրած ուտելիքների չափաբաժինը: Փորձագետի խոսքով՝ երբեմն ուտեստները այնքան էլ շատ չեն թվում, բայց իրականում դրանք պարունակում են երեք անգամ ավելի շատ կալորիա, քան մարմնին պետք է:
Որպես օրինակ՝ Թոմիլսոնը վկայակոչել է պղպեղով պիցցան: Ստանդարտ չափը պարունակում է 678 կալորիա, իսկ ամենամեծը՝ գրեթե 2 հազար:
Սննդաբանը նշում է, որ մեկ անգամ դիետան խախտելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է նվազեցնել բարձր կալորիականությամբ խմիչքների և սննդի չափաբաժինը: Սովորաբար դրա պատճառով է, որ մարդը ավելորդ քաշ է հավաքում՝ բացատրել է նա: