Առաջարկում ենք 8 կանոն, որոնք կօգնեն կարգի բերել կազմվածքը` առանց նվազեցնելու սնունդի չափը:


Սնվեք դանդաղ և հաճախ: Որքան ուտելու քիչ ցանկություն ունես, այնքան դանդաղ ես ընդունում սնունդը: Միշտ օգտվիր այն կանոնից, որ մինչև հիմնական կերակուրներին անցնելը պետք է նախ ուտել քիչ կալորիականությամբ սնունդ:

 

Կերեք բարդ կերակրատեսակներ: Շուտ կհագենաք և կարևորը` որակով: Օրինակ, համատեղեք ձուկը կամ միսը միանգամից մի քանի տեսակ բանջարեղենի հետ:

 

Այն ինչ հնարավոր է կտրատել, կտրատեք, այլ ոչ թե ընդհանուրից առանձնացրեք կծելով:Օրինակ` խնձորը կամ վարունգը մանր կտորների բաժանելիս այն ավելի դանդաղ կուտեք և, հետևաբար, առավել շուտ կհագենաք, քան կծելով ուտելիս: Ձեր կերածն այդպես ձեզ նաև մեծածավալ կթվա: