Այսօր սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանը նշում է իր տարեդարձը. նա բոլորում է 31 տարին, ինչի կապակցությամբ Ալեքսանդրին առաջինը կինն է շնորհավորել՝ անսպասելի անակնկալ մատուցելով նրան:
«Կինս մեր ննջասենյակն ու անկողինը զարդարել էր գեղեցիկ «բանտիկներով», փուչիկներով և տարբեր տեսակի նվերներով: Հետաքրքիր էր, որ ինձ ասաց, թե վատ է զգում իրեն և բարձրանում է տան երկրորդ հարկում գտնվող մեր ննջասենյակ: Ժամը ուղիղ 12-ին մատուցեց մեծ ու գեղեցիկ անակնկալ, որով հիացած նստած եմ»,- esyes.am-ին պատմեց հոբելյարը:
Այս տարի առաջին անգամ Ալեքսանդրն իր տարեդարձի օրը Հայաստանում չէ: Վերջինիս խոսքերով՝ ժամը 12-ից ընկերներն այստեղ նշում են իր ծնունդը. «Ընկերներս հիմա Երևանում նշում են ծնունդս, քանի որ մենք ավանդույթ ունենք. ժամը 12-ից նշում ենք ու շամպայններով ջրում միմյանց: Քանի որ ես Երևանում չեմ, նրանք են նշում, ինչի համար ուրախ եմ»:
Սերիալային դերասանի փոխանցմամբ՝ չնայած իր շրջապատի միայն մեկ տոկոսն է Մոսկվայում, տարեդարձն անպայման կնշի, թեև դեռ չի որոշել, թե կոնկրետ որտեղ. «Մոսկվայում նշելու վայրերը շատ են: Անկեղծ ասած, ինքս էլ դեռ չգիտեմ»:
Ալեքսանդրից տեղեկացանք, որ այժմ Մոսկվայում է հանգստանալու նպատակով: Նա և կինը վայելում են հանգիստը, իսկ առաջիկայում սերիալային դերասանը սիրելիի և նրա ընտանիքի հետ կմեկնի Բուլղարիա, որտեղ, ինչպես Ալեքսանդրն ավելի վաղ հայտտնել էր esyes.am-ին, ինքն ու կինը բնակարան են ձեռք բերել:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է Ալեքսանդրին և նրան մաղթում նպատակների իրականացում:
Շնորհավորում եմ:) Ամալյա Հովհաննիսյան