Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, քանի որ մոտ 1 տարի է՝ Ռուսաստանում է, որտեղ ապրում է կնոջ ընտանիքի հետ ու սկսել է իր բիզնեսը։  BlogNews.am-ի հետ բացառիկ զրույցում Ալքեսանդրը պատմել է ընտանիքի, ամուսնությունից հետո փողոցային կյանքից կտրվելու, որդու` Ալեքսանդր կրտսերի ծննդից հետո շատ բաներ հասկանալու և այլնի մասին։



- Ի՞նչ է փոխվել կյանքումդ որդուդ ծննդից հետո։

- Կյանքում կարող է ամեն ինչ լավ լինել. ամուսնացած լինես, աշխատանք ունենաս, ծնողներդ, ընկերներդ կողքիդ լինեն, երջանիկ լինես, բայց մինչ երեխա ունենալը զգում ես, որ ինչ-որ բան պակաս է։ Մինչ հայր դառնալս ինձ ասում էին՝ մինչև երեխա չունենաս, չես պատկերացնի, ասում էի, ես այնքան խելացի, այնքան տեսած եմ, որ գիտեմ՝ երեխան ինչքան թանկ բան է։ Սակայն ես դա հասկացա հայր դառնալուց հետո. երեխան լրացնում է բոլոր բացերը, մինչև երեխա չես ունենում, չես հասկանում՝ ինչ է երջանկությունը, երկնային պարգև է դա։ Երբ նրան գրկում ես, հասկանում ես, որ աշխարհում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի հոգս. դու երջանկության գագաթնակետում ես։

 

Շարունակությունը` այստեղ: