Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հաշտվել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովի հետ «StarHit» ամսագրի հրապարակումից հետո։ Նրանք կոնֆլիկտը հարթել են Օլգա Բուզովայի ծննդյան օրվա առիթով երեկույթի ընթացքում, հայտնում է Super-ը։
Պրոդյուսերի եւ հեռուստահաղորդավարի միջեւ կոնֆլիկտը տեղի էր ունեցել Յանաիի որդու՝ Ալեքսանդր «հիվանդության» պատճառով, որի մասին հրապարակում էր արել StarHit-ը, որի գլխավոր խմբագիրը եղել է Մալախովը։
Լրագրող Ալյոնա Ժիգալովան տարածել է միջոցառման ընթացքում արված կադրերը, որոնցում Ռուդկովսյական ու Մալախովը նստած են միասին։ «Մեզ մոտ լիակատար սեր է ու ներդաշնակություն»,- ընդգծել է պրոդյուսերը։ Նա նշել է, որ ինքը երբեք պահանջներ չի ունեցել հեռուստահաղորդավարից։
2020թ.-ի մայիսին Մալախովը ներողություն է խնդրել Ռուդկովսկայայից։ «Միակ մարդը, որ ներողություն է խնդրել, Անդրեյ Մալախովն է, թեեւ նա դրանում մասնակցություն չի ունեցել»,- պարզաբանել է պրոդյուսերը։
Մալախովը StarHit-ի տպագիր տարբերակի նախկին գլխավոր խմբագիրն է, որը հրատարակում է նրա կինը՝ Նատալյա Շուկլեւան։ Այս պահին խմբագրությունը ղեկավարում է Անաստասիա Անանինան։