Շատ համեղ ու հարուստ այս աղցանը կարող եք Դուք էլ առանց որևէ դժվարության պատրաստել:
Անհրաժեշտ մթերքներն են'
350 գրամ կարտոֆիլ
250 գրամ որսորդական երշիկ
1 հատ կարմիր սոխ
4 ճաշի գդալ կանաչ սիսեռ
մաղադանոս
2-3 ճաշի գդալ բուսական յուղ
1 ճաշի գդալ խնձորի քացախ
1-1,5 թեյի գդալ մանանեխ
սև պղպեղ' ըստ ճաշակի
աղ' ըստ ճաշակի
80 գրամ մարինացված վարունգ
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը լվացրեք, եփեք, մաքրեք և մանրեք' չթողնելով' սառի: Մինչ կարտոֆիլը կեփվի, թավայի մեջ լցրեք բուսական յուղը' երշիկն ու սոխը մեջը տապակելով: Մնացած բուսական յուղի մեջ լցրեք մանանեխը, քացաղն ու պղպեղը: Այնուհետև արդեն մանրեցված կարտոֆիլի վրա լցրեք սոխն ու երշիկը, կանաչ սիսեռը, վարունգը' նախապես կլոր-կլոր կտրտած և կանաչին: Վերջում վրան լցնել բուսական յուղով պատրաստածը և աղն'ըստ ճաշակի:
Բարի ախորժակ: