Բաղադրություն
5-6 հ. կարտոֆիլ
4 շերտ բեկոն
1 ճ.գ. մանանեխ
3 ճ.գ. կտրտած թթու վարունգ
1 1/2 ճ.գ. կետչուպ
3 ճ.գ. մայոնեզ
1 1/2 ճ.գ. քացախ
1/4 թ.գ. շաքարավազ
1 բ. կիսած չերրի լոլիկ
1/4 բ. կտրտած կարմիր սոխ
1/4 բ. քերիչով անցկացրած չեդդար պանիր
հազարի թերթեր
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ
Կարտոֆիլը բարակ, երկար կտրտել և քիչ-քիչ տապակել: Տապակել նաև բեկոնը' մինչև չորանա (մոտ 4 ր. յուրաքանչյուր կողմը), թողնել սառչի և կտրտել: Խառնել մայոնեզը, կտրտած թթու վարունգը, կետչուպը, շաքարավազը, քացախը և մի փոքր թթվի ջուր: Ավելացնել աղ, պղպեղ: Տապակած կարտոֆիլը, բեկոնը, լոլիկը, սոխը, կտրտած հազարը և պանիրը խառնել, աղ և պղպեղ լցնել: Վրան պանիր ցանել և մատուցել: