Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուսաստանցի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտնվել էր հերթական սկանդալի կենտրոնում։ Այս անգամ, սակայն, պարուհին աչքի էր ընկել ոչ թե մերկանալու միջոցով, այլ ուղղակի հիմարությամբ։
Վոլոչկովան մեկնել էր ջրածածկ Ամուրի մարզ, որն այդ պահին դարձել էր աղետի գոտի, և այնտեղ ֆոտոշարք կազմակերպել՝ ջրի տակ անցած տների ֆոնին։
Այնուհետև Վոլոչկովան պարզաբանել է, որ այդ պահվածքով ցանկացել է ուշադրություն հրավիրել աղետի գոտու վրա: Բացի այդ, պարուհին մարդկանց կոչ է արել ավելի բարի լինել:
«Հեռուստատեսությամբ դրա մասշտաբները տեսանելի չեն: Երբեմն հասարակ ուշադրությունը արդեն օգնություն է»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ աղետից տուժածներն անգամ ժպտացել են իր հետ լուսանկարվելիս, ինչն արդեն «պոզիտիվ» է: