Հնդիկ երեխան տառապում է տարօրինակ և հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Երեք ամսական Ռահուլի մոտ հայտնաբերվել է Ինքնայրում համախտանիշը (Spontaneous Human Combustion), որը ստիպում է նրա մարմնին հանկարծակիորեն բռնկվել առանց արտաքին ազդեցության, գրում է Oddity Central-ը:
Վերջին 300 տարիների ընթացքում ողջ աշխարհում գրանցվել է 200 նման դեպք, որոնցից վերջինը՝ 1995-ին, երբ 73-ամյա ուելսցի տղամարդը մահացել է՝ այրվելով քնած ժամանակ:
Ռահուլի հետ առաջին ինքնայրման դեպքը տեղի է ունեցել, երբ նա 9 օրական էր: Նրան այրվելիս է գտել մայրը և նետվել հանգցնելու կրակը: Մինչ այսօր երեխայի հետ դա տեղի է ուենցել 3 անգամ։
Անցյալ հինգշաբթի Ռահուլին տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նա ապաքինվում է ստացված վնասվածքներից: Բժիշկները դժվարանում են բացատրել այդ հիվանդության առաջացման պատճառները: Նրանք նշում են, որ դա ի հայտ է գալիս ավելի հաճախ հասուն տարիքում և կարող է պատճառվել ալկոհոլի չարաշահմամբ, երբ օրգանիզմից այն սկսվում է օդ արտամղվել:
Այժմ բժիշկները խորհուրդ են տալիս երեխայի ծնողներին լինել չափազանց զգույշ, հատուկ հագուստ հագցնել նրան, արևի տակ չհանել և այլ պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկել: