Գլխից մինչ ոտքերը մազերով ծածկված նորածինը Հնդկաստանի Մադհավնագար նահանգում հայտնի «մարդագայլերի ընտանիքի» նոր անդամն է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ փոքրիկն իր ծնողներից ժառանգել է հազվագյուտ գենետիկ մուտացիան, որը կոչվում է «մարդագայլի ախտանիշ»։
Երեխայի 26-ամյա մայրն ասել է, որ անհանգստանում է իր դստեր ապագայի համար, քանի որ նման արտաքինով մարդիկ մշտապես դուրս են հասարակությունից ու շատ խնդիրների են բախվում իրենց ճանապարհին։
Փոքրիկի ծնողները նշել են, որ անկախ ամեն ինչից՝ սիրում են իրենց դստերը։
Ամբողջ աշխարհում այս հիվանդությունից, որը, ի դեպ, բուժում չունի, տառապում է մի քանի հարյուր մարդ։
«Մարդագայլի ախտանիշը», որի լատինատառ անվանումն է hypertrichosis, լինում է ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի։