Կյանքի արագընթաց ռիթմում, միապաղաղ աշխատանքային առօրյայում միշտ էլ կարելի է լավագույնս դրսևորվել։ Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վաստակում և ինչպես անցկացնում ազատ ժամանակը, արվեստը պետք է ապրի ամեն ինչում։ Չէ՞ որ հենց արվեստն է աշխարհն ավելի գեղեցիկ և մոլորակն ավելի հարմարավետ դարձնում, գրում է AdMe.ru-ն։
Արվեստը կարող է հանկարծակիի բերել, գողանալ ձեր ժամանակը, խառնել բոլոր պլանները։ Այն հանկարծակի է և անողոք։ Սակայն եթե ձեզ այցելել է ոգեշնչումը, ապա արհամարհել սեփական ստեղծագործական պոռթկումը պարզապես հանցագործություն է։
AdMe.ru-ն ներկայացնում է արվեստի հանկարծակի դրսևորման 12 օրինակ իրական կյանքում։ Արվեստն ամենուր է։ Պետք է միայն ազատություն տալ երևակայությանը։