Մեծ Բրիտանիայի Սուրեյ կոմսության բնակչուհի Քլոյե Մայոն կտավի վրա պատկերել է իր երազած տղամարդուն, որից 2 ամիս անց տեղի է ունեցել անհավանականը. ծանոթությունների համար նախատեսված կայքում Քլոյեն հանդիպել է հենց այդ տղամարդու իրական «տարբերակին»։

Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով Oddity Central-ին, կինը պարզապես շոկի մեջ է ընկել՝ տեսնելով նկարի և իրական տղամարդու անհավանական նմանությունը։ Նախքան նրան տեսնելը Քլոյեն նկարել է մի ռոմանտիկ նկար, որի վրա պատկերված են ինքն ու բարձրահասակ, մորուքով, սևահեր մի տղամարդ, որը քնքշորեն բռնել է կնոջ ձեռքը։

Արդյունքում ճակատագիրը նրան ծանոթացրել է Մայքլ Գոմանի հետ, որը գրեթե չի տարբերվում նկարում պատկերված տղամարդուց։ Ծանոթությունից հետո պարզվել է, որ երկուսը բազում ընդհանրություններ ունեն, ուստի նրանք որոշել են հանդիպել և ճակատագրական հանդիպումից 18 ամիս անց ամուսնացել։

Երջանիկ զույգը պատմել է, որ «բախտորոշ» նկարն այժմ դրված է իրենց տանը, իսկ բոլոր ընկերներն ու մտերիմները Մայքլին կատակով «նկարի միջի տղամարդ» են անվանում։ Քլոյեն իր հերթին կիսվել է, որ նախկինում երբեք չէր հավատում նման բաների, սակայն այժմ վստահ է, որ տեղի ունեցածն իրոք ճակատագիր է։

Chloe-MayoChloe-Mayo2Chloe-Mayo-painting