Համաշխարհային ճանաչում ունեցող և կյանքից անժամանակ հեռացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնը 2013թ. օգոստոսի 9-ին կնշեր իր 50-ամյակը։ Luxlux.net-ը հրապարակել է երգչուհու 10 արտահայտությունները, որոնք նա ասել է տարբեր տարիներին տված հարցազրույցների ժամանակ։
1. Երբ որոշեցի դառնալ երգչուհի, մայրս ինձ զգուշացրեց, որ ես շատ ժամանակ միայնակ եմ լինելու։ Ինչևէ, միայնությունն ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում։
2. Ընկերներ չունենալը հանցագործություն չէ։ Ընկերների բացակայությունը նշանակում է, որ դուք քիչ խնդիրներ ունեք։
3.Ես վաղուց որոշել եմ ինձ համար, որ չեմ թաքնվի ոչ մեկի ստվերում։ Եթե սխալվեմ, ապա դա կլինի իմ սեփական սխալը, քանի որ ես արել եմ այնպես, ինչպես անհրաժեշտ եմ համարել։
4. Ինձանից միշտ ավելին են սպասել, քան ես ինքս ինձանից։ Երբ ես հայտնի դարձա, անկեղծորեն զարմացա՝ «Ո՞ւմ մասին են նրանք խոսում»։
5. Ինձ դուր է գալիս կին լինել տղամարդկանց աշխարհում։ Վերջիվերջո, տղամարդիկ չեն կարող զգեստ կրել, իսկ մենք կարող ենք տաբատ հագնել։
6.Ես հավատում եմ, որ երեխաները մեր ապագան են։ Մեզանից պահանջվում է միայն արժանի դաստիարակություն տալ նրանց և թույլ տալ գնալ իրենց ճանապարհով։
7. Ես խենթորեն սիրահարված էի իմ նախիկն ամուսնուն։ Սակայն երջանիկ չէի. ես կորցրել էի ինձ դրանում։
8. Աստված ինձ ձայն է տվել, սակայն երբ դուք ունեք վերևից տրված պարգև, ապա անընդհատ մտածում եք, թե որն է այստեղ ֆոկուսը։
9.Ես չեմ կարողանում երգել որպես «սև», և չգիտեմ, թե ինչ է «սպիտակ երաժշտությունը»։ Երաժշտությունը գույն չունի։
10.Ես միշտ ցանկացել եմ երգել լավ երգեր, որոնք հավերժ կլինեն։