Այսօր «Քույրը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու՝ Աննա Մովսիսյանի և երաժիշտ Վրեժ Խաչատրյանի նշանադրությունն է: Չնայած դերասանուհին զբաղված էր, բայց պատասխանեց ArmStar.am-ի մի քանի հարցերին:

«Վրեժի հետ ծանոթացել եմ 13 տարեկանում, սակայն որոշ խնդիրներ եղան, և նա մեկնեց Իսպանիա: Չնայած մենք իրար սիրում էինք, բայց մեր ծնողների կարծիքով մենք դեռ փոքր էինք»:

Պարզվում է, անգամ հեռավորությունը սիրահարներին չի բաժանել: Երբ Վրեժը կրկին վերադարձել է Հայաստան, սկսել է փնտրել իր Աննային. «Նա ինձ գտավ սերիալում, ընկերներից մեկն ասել էր, որ ես խաղում եմ հեռուստասերիալում և գտնելուց հետո սկսեց ֆեյսբուքով գրել»:

 

Շարունակությունը՝ այստեղ: