
Galatv.am - Աստղագետների միջազգային խումբը ֆիքսել է 4 չափազանց ուժեղ ռադիոազդանշան:
Հաղորդվում է, որ այդ ռադիոազդանշանները մեզ են հասել մեր մոլորակի սահմաններից դուրս: Այս մասին հաղորդում է La Vanguardia-ն:
Առաջին նմանատիպ ազդանշանը գրանցվել է 2007 թվականին:
Ռադիոազդանշանները «տևել են մի քանի միլիվայրկյան ևինչպես պատկերացնում ենք' տիեզերքի մեկ այլ ծայրից են եկել»,- հայտարարել է հետազոտության ղեկավար Դեն Տորոնտոն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science պարբերականում:
Տորոնտոն ենթադրում է, որ ազդանշանների պատճառը ինչ-որ աղետ է, քանի որ կրկնակի ազդանշաններ այդ նույն կետերից չեն ստացվել: Հավանաբար դա եղել է գերնոր աստղի պայթյուն:
Տաթև Ֆռանգյան