Միշա Գալուստյանին ողջ գիշեր անհանգստացրել են անհայտ անձինք' անծանոթ համարներից զանգահարելով : Նա twitter-ի իր էջում տեղադրել է ստացած սպառնալից հաղորդագրությունը.«Բարև Միշա Գալուստյան, եթե չես ուզում, որ քո հեռախոսհամարը տարածվի համացանցում, գրիր այս էլեկտրոնային հասցեով, եթե չգրես, հեռախոսահամարդ կտեղադրվի համացանցում»:

Միշան twitter-ում գրել է. «Այ քեզ բան, ինչպես պայքարել սրանց դեմ»: Գալուստյանը հրապարակել է այն բոլոր հեռախոսահամարները, որոնցից ողջ գիշեր զանգեր է ստացել: Ավելի ուշ Միշան գրել է, որ Գարիկ Մարտիրոսյանը և Իվան Ուրգանտը նույնպես ստացել են նմանատիպ հաղորդագրություններ, իսկ նույն համարներից զանգեր շարունակում են ստանալ: