Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նրանք տարազով են։
«Զգո’ւյշ եղեք, հայկական խաղողը կախվածություն է առաջացնում։ Եթե շուկայում Ձեզ մոտենա բարձրահասակ երիտասարդ տղամարդ և առաջարկի համտեսել անուշահամ խաղող դիմադրեք գայթակղությանը։
Ավելի լավ է գնեք չինական և թուրքական մրգեր, որոնք անվնաս են։ Բայց եթե դուք քաղցրակեր եք և չեք դիմացել գայթակղությանը և ընդունել երիտասարդի առաջարկը, ուրեմն համարեք, որ թմրամոլ եք։ Հավատացեք ինձ, քանի որ ես անցել եմ այս ամենի միջով, և արդեն 20 տարի պայքարում եմ այդ խնդրի դեմ»,- լուսանկարին կից այսպիսի հումորային գրառում է կատարել Գարիկի ազգությամբ հրեա կինը՝ Ժաննան։