Բրիտանացիները փոքրիկ մարզաքար են նախագծել, որը կօգնի մարդկանց մարզել և ուժեղացնել բութ մատը, որն ամենից շատ է հոգնում, հայտնում է Daily Mail-ը:

Thumbell կոչվող սարքը նախագծվել է այն բանից հետո, երբ իրականացված հետազոտությունը պարզել է, որ 26 մլն բրիտանացիներ տառապում են բութ մատի ցավից սմարթֆոնները երկար օգտագործելուց հետո:

Հետազոտությունը ցույց է տվել, որ բնակչության 43 տոկոսը բթամատի ցավեր է ունենում վերջին 5 տարիների ընթացքում: Այս խնդիրը լուծելու նպատակով բջջային հեռախոսների ոլորտում առաջատար O2 ընկերությունը ստեղծել է 65 գրամ կշռող այս մարզաքարը՝ մատները մարզելու համար: