Ամենաբարձր վարձատրվող սուպերմոդելներից մեկը` 28-ամյա Իրինա Շեյքը, հայտնվել է "Maxim" ամսագրի շապիկին: Կրիշտիանու Ռոնալդուի կինը, ով դարձավ նաև «Հերկուլես» ֆիլմի գլխավոր հերոսուհին, բացի ամսագրի համար լուսանկարվելուց, նաև հարցազրույց է տվել: Նա ասել է. «Ես իմ աշխատանքը մեծ հաճույքով եմ կատարում: Իմ աշխատանքն ինձ համար բիզնես է, և ես զուր ժամանակ չեմ վատնի երբեք զուտ գումար աշխատելու համար: Իմ աշխատանքն ինձ համար այնքանով է լավը, որ ես կարողանում եմ ինձ ապահովել այն ամենով, ինչի կարիքն ունեմ, և ոչ մեկից կախվածություն չունեմ»: