Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը նոր ֆոտոսեսիայի է մասնակցել Interview ամսագրի համար: Մի քանի օր առաջ Իրինան ինսթագրամի իր էջում այդ ֆոտոսեսիայից լուսանկար էր հրապարակել, իսկ այժմ համացանցում հայտնվել է ամբողջական ֆոտոշարքը: Ֆոտոսեսիային նա մասնակցել էր Balmain, J.W. Anderson, Giorgio Armani, Celine, Alexander Wang բրենդերի զգեստներով: