Հարավկորեական Samsung ընկերությունը վաճառքի է հանել Galaxy S4-ի ջրակայուն ու փոշի չկլանող տարբերակը, որը ստացել է Samsung Galaxy S4 Active անվանումը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հեռախոսը հուսալի պաշտպանություն ունի երեխաներից, ովքեր, ըստ պարբերականի, ջրից ու փոշուց, ոչ պակաս «վտանգավոր» են սմարթֆոնների համար։
Նորույթի գինը կազմում է 730 դոլար, իսկ ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն գործում է Android 4.2.2 օպերացիոն համակարգի հիման վրա, ունի երկմիջուկանի Qualcomm APQ8064T Snapdragon 600 պրոցեսոր, 8 և 2 մեգապիքսելանոց տեսախցիկներ և կշռում է 153 գր։ Այն կարելի է կես ժամ պահել ջրի մեջ՝ 1 մ խորության վրա։