Բրիտանական Daily, ինչպես նաև Sunday Telegraph թերթերը վաճառքի են հանվել։ Դրանք երկուսն էլ պատկանում են Աիդան և Հովարդ Բարքլեյ եղբայրներին, որոնք թերթերը հանելու դրդապատճառների մասին չեն խոսում։

 

Երկու եղբայրների գժտության մասին արդեն հայտնել է բրիտանական մամուլը։ Հրապարակումների համաձայն՝ երկու եղբայրները չեն կարողանում միմյանց հետո «լեզու գտնել» և որոշել են վաճառքի միջոցով կիսել իրենց ժառանգություն ստացած ամբողջ կարողությունը։

Թերթերի վաճառքի համար արդեն հայտնվել են հավանական գնորդներ՝ բրիտանական մամուլի մյուս սեփականատերերը։

Բայց այս միայն երկու թերթերը չեն, որ պատկանում են եղբայրներին։ Մինչ այդ վաճառքի է հանվել նաև նրանց պատկանող Ritz London հյուրանոցը, որ ամենաշքեղներից է աշխարհում։ Դրա գինը գնահատվել է մոտ 1 միլիարդ դոլար։ Վաճառքի են հանվել նաև Բարքլեյներին պատկանող այլ բիզնեսներ։

Բրիտանական մամուլի պնդմամբ՝ գժտության պատճառներից մեկն այն է, որ գործարարների ընտանիքը վերջին 30 տարում այնքան է մեծացել, որ դրա տարբեր ներկայացուցիչներ չեն կարողանում միմյանց հետ համաձայնության գալ իրենց տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։