Ձեռքերը, ինչպես և դեմքը, կարող են շատ բան պատմել նրա տիրոջ մասին: Հետևաբար դրանք ոչ պակաս խնամք են պահանջում: Միայն սնուցող կրեմը դեռ բավական չէ:

Ամեն օր ձեռքերը ենթարկվում են արտաքին միջավայրի վնասակար ազդեցությանը (օրինակ, արևի ճառագայթներ կամ քամի): Բացի այդ ձեռքի ափի մաշկի ճարպային շերտն առավել բարակ է, քան մարմնի մյուս մասերինը: Եվ հենց այդ պատճառով այն հեշտությամբ վերցնում է արտաքին վատ ազդեցությունն ու շուտ ծերանում: Հենց այդ պատճառով ձեռքերի մաշկն առանձնակի խնամք է պահանջում: Ներկայացնում ենք խնամքի հատուկ ծրագիր, որի օգնությամբ ձեր ձեռքերը միշտ հարթ և թավշյա կլինեն:

Կրեմը հիմքն է

Պետք է կրեմի ընտրությունը չլինի պատահական և չմտածված: Համոզվեք, որ կրեմի բաղադրության մեջ մտնում են ակտիվ բաղադրիչներ, օրինակ ռետինոլ, վիտամիններ և պեպտիդներ: Միայն դրանք են ընդունակ լավացնել կոլագենի սինթեզի բնական գործընթացները, սպիտակեցնել մաշկը, հարթել կնճիռները, լավացնել մաշկի արտաքին տեսքը:

Պիլինգ

Ընտրեք հատուկ ձեռքերի ափի մաշկի համար պիլլինգը: Դրա շնորհիվ մաշկի վերին շերտը կթեփոտի և գույնը կբացանա: Պիլինգն արեք կանոնավոր, օրինակ շաբաթը 2 կամ 3 անգամ: Դա խնամքի կարևոր մասն է, քանզի դրանից հետո մաշկն ավելի լավ է վերցնում կրեմի օգտակար ազդեցությունը:

Պաշտպանություն արևից

Ձեռքերի մաշկը, ինչպես դեմքինը, ենթակա են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը տարին 365 օր: Հետևաբար արևապաշտպան քսուկներ պետք է օգտագործել ամեն օր, հատկապես' ամռանը: Արևի ազդեցությամբ կոլագենը և էլաստինն առավել արագ են անհետանում, ինչի պատճառով հայտնվում են կնճիռներ և պիգմենտային լաքաներ, ինչպես նաև փոխվում է էպիդերմիսի կառուցվածքը, մաշկը դառնում է առավել բարակ:

Լիլիթ Պետրոսյան