Ամենագեղեցիկ և սլացիկ ոտքերն անգամ կկորցնեն իրենց ողջ հմայքը, եթե ոտնաթաթերը ծածկված լինեն կոշտուկներով, ոտքի մատները լինեն անխնամ, կոտրտված եղունգներով, որոնց վրա դեռևս պահպանվել են ամիսներ առաջ քսած լաքի հետքերը, իսկ սրունքների վրա ակնհայտ երևան աճած մազերը: Դե ինչ, եթե ինչ-ինչ պատկառներով ձեր ոտքերը ամբողջությսւմբ, կամ մասամբ, այդ վիճակում են գտնվում, ժամանակն է ձեռքն առնել «գործիքները» և՝ կարգի բերել տղամարդկանց որսալու «ամենահամեղ» խայծը: Իսկ դրա համար հարկավոր է իսկական պեդիկյուր անել:
Սկսենք ոտքերը լվանալուց
Ոտքերը միշտ պետք է մաքուր լինեն: Դա անվիճելի է: Սակայն ղրանք լվանալու համար գոյություն ունեն հատուկ կանոններ: Եթե ոտքերի մաշկը զգայուն է, օգտագործեք խոնավացնող նյութեր պարունակող օճառ: Շատ չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում ոտքերը լվանալ բուսական յուղ և բույսերի սնուցող հյութամզվածքներ պարունակող օճառով: Իսկ եթե դուք տառապում եք ոտքերի առատ քրտնարտադրությամբ, ապա ավելի լավ է օգտագործեք հոտազերծիչ և մանրէասպան հիգիենիկ միջոցներ:
Ոտքերը օճառելուց հետո խոզանակով կամ ճիլոպով տրորեք դրանք շրջանաձև շարժումներով՝ սկսած ոտնաթաթերից մինչև ազդրերը: Մերսման ժամանակ աշխատեք մաշկի վրա մեծ ճնշում չգործադրել, այլապես, եթե ձեր մաշկը զգայուն է, ապա կարող է վնասվել: Ոտքի լոգանքի համար նախատեսված միջոցների բաղադրության մեջ առկա են հականեխիչ, խոնավեցնող և փոքրիկ ճաքերի ու քերծվածքների բուժմանը նպաստող նյութեր: Այդ լոգանքների տեողությունը պետք է լինի 10-15 րոպե:
Վերացնենք կոշտուկները
Պեդիկյուր անելու համար անհրաժեշտ է ունենալ հղկիչ խարտոց՝ նախատեսված ոտքերի համար, 2 սրբիչ, տաք ջրով լի թաս, ոտքերը լվանալու համար նախատեսված միջոց, չեչաքար, ոտքերի և դրանց եղունգների համար նախատեսված խոզանակ, սկրաբ, առանձնացնող բարձիկներ, եղունգի խարտոց, փոքրիկ կծաքցան, կուտիկուլը մշակելու հատուկ փայտիկ, կուտիկուլը փափկեցնող միջոց, մարմնի և ոտքերի խնամքի համար նախատեսված քսուքներ:
Լոգանքից հետո, երբ ոտքերի մաշկը լավ փափկած է, զգուշությամբ հեռացրեք կոշտուկանման գոյացությունները: Դրանք հիմնականում առաջանում են կրունկների և բթամատների բարձիկների վրա:
Հրաշագործ սկրաբը
Սկրաբով «հղկեք» ոանաթաթերը, կոճերն ու սրունքները: Պեդիկյուրի համար նախատեսված սկրաբները պարունակում են տարբեր պինդ նյութերի մասնիկներ, որոնք ավելի կոպիտ ու չոր աղացվածքի են, քան ձեռքերի համար նախատեսված սկրսւբների մեջ օգտագործվողները:
Գոյություն ունեն տարատեսակ սկրսւբներ՝ ամենատարբեր հսւվելումներով՝ հականեխիչ, խոնավացնող, հանգստացնող: Սակայն եթե ձեր ոտնաթաթերի մաշկը չափազանց նուրբ է, խորհուրդ է տրվում չչարաշահել սկրաբների օգտագործումը, այլապես այն շուտով կկոշտանա: