Երեկ կայացավ դերասաններ Կարապետ Բալյանի և Մարիամ Ղազանչյանի հարսանյաց հանդեսը, իսկ նրանց յուրօրինակ նշանադրության մասին esyes.am-ը տեղեկացրել է իր ընթերցողներին: Հիշեցնենք, որ Մարիամը անվանի դերասան Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի թոռն է, Հակոբ Ղազանչյանի դուստրը:
Զույգի պսակադրությունը կայացավ Սուրբ Զորավոր եկեղեցում, որից հետո հարսանյաց հանդեսը շարունակվեց Վահագնի թաղամասում գտնվող համալիրներից մեկում:
Հարսանյաց սրահում հյուերին իրենց «գժական» պարով ողջունեցին հարսն ու փեսան, ինչով էլ ազդարարեցին խնջույքի սկիզբը:
Մարիամի և Կարոյի ոչ ավանդական հարսանիքն անցավ առանց զուռնա դհոլի. ողջ ընթացքում նորապսակներն ու հյուրերը մի լավ պարեցին, զվարճացան DJ Dale-ի աշխույժ պարեղանակների ներքո:
Հարսի ու փեսայի յուրօրինակ կերպարներ ընտրած Կարոյին ու Մարիամին շնորհավորելու և նրանց կյանքի կարևորագույն օրը միասին ուրախանալու էին եկել բազմաթիվ հայտնի մարդիկ, հիմնականում' դերասաններ:
Բացի թատրոնի երիտասարդ ներկայացուցիչներից, ներկա էին նաև անվանի մարդիկ' Ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը' Կոմանդոսը և այլք: Երիտասարդ դերասաններից ներկա էին դերասաններ Լևս Դավթյանը, ով, ի դեպ, ստանձնել էր ազապի պարտականությունները, Հովհաննես Դավթյանը' «Քաղաքում» սերիալի Մխոն' նույն հեռուստասերիալում նկարահանվող Մառա Սարուխանյանի ուղեկցությամբ, Աշոտ Հակոբյանը, Մուրադ Նադիրյանը, Արման Մարգարյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Իշխան Ղարիբյանը, Անի Բայաթյանը, Գրիգորի Հակոբյանը, Գոհար Կարապետյանը, Սամվել Դանիելյանը, Սոնա Մաթևոսյանը և այլք:
Ոչ ավանդական հարսանիքը ոչ ավանադական էլ ավարտ ունեցավ. հարսանյաց տորթը կտրելուց հետո հյուրերը նորապսակներին համոզեցին հարսանեկան կերպարներով մտնել լողավազան: Նորապսակները չմերժեցին իրենց հյուրերին ու ձեռք ձեռքի բռնած նետվեցին ջուրը:
«Ես»-ը շնորհավորում է Կարոյին և Մարիամին ու համատեղ երջանիկ կյանք ցանկանում: