ESem.am-ն անդրադարձել է դերասաններ Մարիամ Ղազանչյանի և Կարապետ Բալյանի հարսանյաց հանդեսին: Այժմ դերասանուհու հետ խոսել ենք ստեղծագործական նորությունների մասին և պարզել, որ սեպտեմբերի 29-ին նա մասնակցել է Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնին: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին ներկայացել է «Մարսել» մոնոներկայացմամբ, որի առաջնախաղը կայացել է 2011 թվականի մարտին' Մոսկվայի Պ. Ֆոմենկոյի անվան արվեստանոցում:
Ըստ դերասանուհու' նշված փառատոնին մասնակցում է արդեն երրորդ անգամ: «Երկու անգամ մեկնել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմով' առաջին անգամ ներկայացնելով «Եվ օրինավոր բանտ», իսկ երկրորդ անգամ' «Ամպեր» ներկայացումները: Այս տարի ևս մասնակցելու առաջարկը մոտ մեկ ամիս առաջ եմ ստացել, որի համար շատ ուրախ եմ, քանի որ այն համարում եմ աշխարհի խոշորագույն փառատոններից մեկը. նշված փառատոնին հյուրընկալվում են բավականին հայտնի և լուրջ թատրոններ»,-մեծ ոգևորությամբ նշեց Մարիամը և հավելեց, որ Թբիլիսիում ընդամենը երկու օր է մնացել, քանի որ չէր կարող անտեսել այստեղ թատրոնի իր խաղացանկը: Դերասանուհին գոհ է վրացի հանդիսատեսից, որը, ըստ նրա, թատերասեր է:
«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են, որին տանջում է իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահը: Ներկայացման ընթացքում Պիաֆի երգացանկից12 երգ է հնչում: Նշենք, որ մոնոներկայացման ռեժիսորը Հակոբ Ղազանչյանն է, երգերի գործիքավորումն արել է Վահե Հայրապետյանը, խորիոգրաֆը Արինա Արարատյանն է, վոկալը' Արմանուշ Հակոբյանը:
Քեզ նորանոր հաջողություններ. Արևիկ Իսաջանյանը