Սա անքնության դեմ գերմանացի բժիշկների առաջարկած բաղադրատոմսն է: Նրանց կարծիքով՝ յոգուրտի և շոկոլադի համադրումը գերազանց միջոց է նյարդային համակարգը հանգստացնելու համար:
Համադրությունը գրեթե նույն ազդեցությունն է ունենում, ինչ մեկ բաժակ կաթը՝ մեղրով: Քնաբեր, հանգստացնող ազդեցությունը վրա է հասնում 15 րոպեից եւ մոտավորապես նույնքան էլ տևում: Իսկ այդ ժամանակամիջոցը բավական կլինի հանգիստ քուն մտնելու համար:
Գլխավոր գաղտնիքն այն է, որ խառնուրդը արյան մեջ կտրուկ բարձրացնում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի քանակը: Ստանալով այն՝ դուք հանգստանում եք, թուլացնում նյարդերը, սկսում նիրհել…