Քնի պակասից առաջանում են մեծ խնդիրներ, որոնք կապված են ոչ միայն աշխատունակության նվազման, այլ նաև առողջության ընդհանուր վիճակի հետ։
Քնի պակասը կարող է դառնալ իմունիտետի նվազման, գլխացավի, տեսողության վատացման և ավելորդ քաշի պատճառ։ Ամեն մարդու մոտ քնի պահանջը անհատական է. մեկին բավարար է 6 ժամը, մյուսին անգամ 9 ժամն է քիչ։
Սակայն որքան էլ դուք հատկացնեք քնին, կարևոր է, որ այն լինի խորը, հանգիստ և առանց ընդհատումների։
Իսկ դա կարող է խնդիր լինել, եթե ձեր կողակիցը խռմփացնում է։ Բարկանալ չարժե, քանի որ խռմփոցը ունի իր պատճառները։ Հիմնական պատճառը շնչուղիներում ավելորդ հեղուկի առկայություն է։
Այդ հարցում ձեզ կօգնի ըմպելիքը, որը պետք է խմել քնելուց 1.5 ժամ առաջ։
Պարզ բնական բաղադրիչները կգտնվեն ցանկացածի խոհանոցում, որոնցից կարելի է ստանալ հրաշալի միջոց, որը կփրկի ձեր քունը։
Ըմպելիք խռմփոցի դեմ
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 2 խնձոր
- Մեկ քառորդ կիտրոն
- 2 գազար
- 1 կտոր կոճապղպեղ
- Կես բաժակ ջուր
Պատրաստում՝
Բոլոր բաղադրիչները լվացեք, կտրատեք, խնձորից հեռացրեք միջուկը։
Խառնեք բլենդերով մինչև համասեռ զանգված ստանալը, ապա ջուր ավելացրեք։
Խմեք ստացված ըմպելիքը քնելուց 1.5-2 ժամ առաջ։
Բացի այդ, աշխատեք խուսափել քնելուց առաջ դժվարամարս, տապակած և յուղալի կերակուրներից, կաթից, շոկոլադից և ալկոհոլից։