Հնէաբանների գիտախումբը 72 մլն տարեկան դինոզավրի մնացորդ է հայտնաբերել Մեքսիկայում, հայտնում է Reuters-ը:
Խոսքը 5 մ երկարությամբ պոչի մասին է, որը գտնվել Մեքսիկայի հյուսիսի անապատներում: Ենթադրվում է, որ դինոզավրի ընդհանուր երկարությունը կազմել է պոչի երկարության կրկնակին:
Բացի նրանից, որ պոչը լավ պահպանված է, դա նաև առաջինն նմանօրինակ գտածոն է Մեքսիկայի տարածքում:
50 ողերից բաղկացած պոչը քարազանգվածի տակից հանելու համար գիտնականներից 20 օր է պահանջվել: Առհասարակ դինոզավրերի պոչեր քիչ են հայտնաբերվում: