Ծովային աշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական Յասմին Սանտանան Կալիֆոռնիայի հարավային ափով նավարկելու ընթացքում ջրում նկատել է մի արարած, որին կարելի է հանդիպել միայն ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, կինը չի կարողացել զսպել իր հետաքրքրությունը, երբ տեսել է 5.5 մ երկարությամբ, օձանման ձկանն ու սուզվել է ջուրը։ Յասմինին հաջողվել է ձկանը մինչև ափ հանել, որտեղ նրան օգնության են հասել այլ մարդիկ։
Ձկան արծաթագույն մարմինը ցամաք հանելու համար բացի Յասմինից պահանջվել է ևս 15 մարդու օգնություն։
Կատալինայի ծովային ինստիտուտի մասնագետները գտածոն համարում են անչափ նշանակալից, քանի որ այսպիսի մեծության ձկներ ամեն օր չէ, որ հայտնաբերվում են։
Այս ձկները հազվադեպ են երևում, քանի որ բնակվում են շատ խորը ջրերում, և դրանց մասին չնչին տեղեկություններ են հայտնի։ Ուստի դրանք միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում մասնագետների ու սովորական մարդկանց շրջանում։