Չինաստանի հարավ-արևմուտքում հայտնաբերվել են կենդանու սաղմը պարունակող հնագույն դինոզավրերի ձվեր, գրում է Russia Today-ը՝ հղում կատարելով Nature ամսագրին:
Հայտնագործութունը մեծ նշանակություն ունի գիտության համար, որովհետև հնարավարություն է տալիս բացահայտել անհետացած կենդանիների սաղմնային զարգացումը: Մասունքները մնացել են շուրջ 190 միլիոն տարի, իսկ ավելի հին ոսկորներ գիտնականներին չի հաջողվել հայտնաբերել: Հատկապես արժեքավոր է այն, որ ձվերում մնացել են զարգացման նախնական փուլում գտնվող բազմաթիվ էմբրիոններ:
«Մենք գտել ենք սկզբունքորեն նոր բան: Պատմության մեջ առաջին անգամ մենք կարող են հետևել դինոզավրերի էմբրիոնների զարգացմանը: Ձվերում պահպանված օրգանական նյութերը մեզ թույլ են տալիս իմանալ, թե նրանք ինչպիսի կառուցվածք ունեին կենսաբանական տեսանկյունից»,- հայտարարել է Տորոնտոյի համալսարանի աշխատակից Ռոբերտ Ռեյշը:
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 20 քարացած էմբրիոն: Հայտնաբերված մնացորդները պատկանում են բուսակեր Լյուֆենգոզաուրուս դինոզավրին: Այս տեսակի կենդանիներն ունեին մեծ առջևի և ետևի ոտքեր: Ըստ գիտնականների, դրանց երկարությունը հասնում էր 6 մետրի: Բժիշկ Ռեյշի հետազությունները խոսում այն մասին, որ դինոզավրերի այս տեսակը բավականին արագ էր բազմանում: Այդ մասին թույլ է տալիս դատել նրանց ոսկորների կառուցվածքից: Պարզվել է, որ նրանց սաղմերը նման էին թռչունների սաղմերին:
Նշվում է, որ հետազոտողների աշխատանքը դեռ հեռու է ավարտից: