Բրիտանական մի ընկերություն, տիեզերական դարաշրջանի տեխնոլոգիաներ կիրառելով, կառուցել է ապագայի տունը, որն ավելի շուտ գիտական ուսումնասիրությունների և գաղտնի ծառայության համար ստեղծված կառույցի է նման, ներկայացնում է Tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին:
Սարքավորումները տեղադրող ընկերության անունով կոչվող Cornflake տունը պարունակում է գաղտնի պատ, որը պտտվելիս ի հայտ է բերում 4 մետր անկյունագծով հեռուստացույց և անվտանգության վիրտուալ ուղեցույց, որը թույլ է տալիս վերահսկել մյուս սենյակները պրոյեկտորի օգնությամբ:
Տանը տեղադրված են նաև տաք ըմպելիքներ պատրաստող և լցնող սարք, որը հեռակառավարվում է iPad-ի միջոցով, մագնիսական պաստառներ, կինոթատրոն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 750 000 դոլար: