Հարաբերություններում բացարձակ անկեղծությունն իհարկե հիանալի բան է, սակայն իրականում, ինչպես հավաստիացնում են հոգեբաններն ու ընտանեկան խորհրդատուները, տղամարդիկ ու կանայք ամեն բան չէ, որ ասում ու պատմում են միմյանց: Եվ դա անում են' դիմացինին անհանգստությունից և բացասական էմոցիաներից զերծ պահելու համար:

Մեծամասամբ խոսքը գնում է բոլորովին անմեղ ստերի մասին: Օրինակ նեղ զգեստ գնելով և հարցնելով, թե ինչպես է այն նստում իր վրա, կինն իր տղամարդուն անհարմար դրության մեջ է գցում: Տղամարդն էլ ստիպված պատասխանում է' այո, իհարկե, սակայն դա այդպես չէ: Իսկ ինչի՞ մասին են տղամարդիկ ամենից հաճախ ստում:

Երբեմն մորս ես հիշեցնում

Տղամարդիկ շատ են փորձում երբեք չասել այս խոսքերն իրենց սիրելիներին, որպեսզի մամայի բալայի տպավորություն չթողնեն: Հետաքրքրական է, որ այս արտահայտությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ենթատեքստ ունենալ կախված նրանից, թե նրա մանկության սիրած ուտելիքն ես պատրաստել, թե ողջ օրը քարոզ ես կարդում:

Ախր շատ եմ հավանում մեր նոր աշխատակցուհուն

Որպեսզի խանդի անիմաստ տեսարաններ չլիներ, տղամարդը երբեք չի խոստովանում իր սիրելիին, որ իր մտքում ուրիշ կին կա, և ինքը հաճախ է նրան պատկերացնում ինտիմ իրավիճակում:

Կարծես թե ամսեկաններդ մեկ ամսից հաճախ են լինում

Տրամադրության վերելքներն ու անկումները, անպատճառ լացն ու չտրամաբանված պահվածքը, որ կանայք հաճախ բացատրում են ամսեկաններով, ստիպում են տղամարդկանց մտածել, որ դրանք մեկ ամսից ավելի հաճախ են լինում:

Մի՞թե մթության մեջ ես դիմահարդարվել

Տղամարդիկ միշտ չէ, որ հիացած են մնում դիմահարդարման նորությունների հանդեպ կանանց ձգտումներից: Ուժեղ սեռի ներկայացուցիչները դժվարությամբ են սովորում իրենց սիրելիների դիմահարդարման փորձարկումներին ու հաճախ չեն ընդունում դրանք:

Լավ կլիներ, որ հակաբեղմնավորիչներ ընդունեիր

Այն տղամարդիկ, ովքեր դեռ պատրաստ չեն հայրանալ, իրենց շատ ավելի հանգիստ ու վստահ կզգային, եթե իրենց սիրած էակն իր վրա վերցներ այդ կարևոր հարցի վերահսկման պատասխանատվությունը:

Նախկինս այդքան էլ վատիկը չէր

Անգամ եթե նախկին ընկերուհու հետ բաժանումն ուղեկցվել է սկանդալներով և փոխադարձ վիրավորանքներով, և ներկայիս ընկերուհին դրա մասին շատ լավ գիտի, պետք չի հիշացնել նրան, որ կան բաներ, որ նախկին ընկերուհին ավելի լավ էր անում, քան ներկայիս ընտրյալը: Պետք չի առիթներ ստեղծել նոր կռիվների համար:

 

Հեղինակ` Mari Love