Որոշ կանայք սեքսի ժամանակ ամաչում են զուգընկերոջն ասել իրենց նախասիրությունների մասին: Ինչո՞վ է վտանգավոր կանանց լռությունն անկողնում և ինչպե՞ս դրա դեմ պայքարել:
Այն կինը, որը նախընտրում է զուգընկերոջը չասել իր նախասիրությունների մասին, թե սեքսի մեջ ինչն է իրեն դուր գալիս, ինչը ոչ, անհասկանալի է: Նման կինը կարծում է, որ եթե պատմի տղամարդուն, թե ինչպես վերջինս խթանի իր օրգազմը, ապա տղամարդը կենթադրի, որ իրեն սեքսն է դուր գալիս, այլ ոչ թե ինքն անձամբ: Կամ իրեն բավարար սեքսուալ չի համարի:
Եթե դուք սովոր չեք սեռական հարաբերության ժամանակ խոսել, ապա դրանում սարսափելի ոչինչ չկա: Սեքսի ընթացքում խոսելը երկակի գործառույթ կարող է ունենալ: Առաջինն այն է, որ խոսքերն ուժեղ գրգռում են, իսկ երկրորդ գործառույթը տեղեկատվական բնույթ է կրում: Ապացուցվել է, որ այն զույգերը, ովքեր խոսում են անկողնում, ավելի ամուր հարաբերություններ են ունենում, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն խոսում: Անկողնում ունեցած խոսակցությունները զուգընկերների հարաբերություններն իրապես ինտիմ են դարձնում:
Եթե զույգերից երկուսն էլ չեն ամաչում մեկը մյուսին իրենց նախասիրությունների մասին պատմել, դա նշանակում է, որ նրանք ամբողջովին վստահում են մեկը մյուսին և սեքսից կատարյալ հաճույք ստանում: Սեքսի ընթացքում մարդիկ կարողանում են իրար ասել այնպիսի բաներ, որոնք երբեք չէին համարձակվի ասել այլ միջավայրում: Ավելի լավ է կենտրոնանալ զուգընկերոջ ցանկությունների վրա, զգալ թե ինչ է նրան դուր գալիս: