Կոպիտ, խմբակային, անալ սեքս… Շատ տղամարդկանց մոտ երևակայությունը սեքսի այնպիսի պատկերավոր դրվագներ է նկարում, որոնց մասին վերջիններս ոչ միայն չեն համարձակվում ասել իրենց զուգընկերուհուն, այլև շատ անգամ վախենում են իրենք իրենց խոստովանել, որ ցանկանում են դա: Հոգեբանական ի՞նչ բացատրություն ունեն նմանատիպ ցանկությունները և արժե, արդյոք, իրականացնել դրանք:
Սեքսուալ ֆանտազիաները բավականին լայն տարածված և նորմալ երևույթ են, սակայն դրանց բարձրաձայնումն ու առավելևս իրագործումը պետք է անել մեծ զգուշությամբ: Ֆրանսիացի հոգեբան Դիդյե Դյուման պարզաբանում է, որ այն, ինչ երևակայության դրվագներում գեղեցիկ է և գրավիչ, իրական կյանքում կարող է հիասթափեցնել ոչ միայն կնոջը, այլև` երևակայության հեղինակին: Օրինակ` գնացքի զուգարանում անսպասելի սեքս ունենալու մասին դրվագը, երևակայության մեջ շատ գեղեցիկ և ռոմանտիկ է թվում, սակայն իրականությունը լրիվ այլ է. իր երազանքներում տղամարդն, իհարկե, հաշվի չէր առել գնացքի զուգարանում տիրող տհաճ հոտը, գնացքի մյուս ուղևորների առկայությունը, որոնք նույնպես ցանկանում են օգտվել զուգարանից և պարբերաբար թակում են զուգարանի դուռը, ի վերջո իր երազանքներում տղամարդը լիովին մոռացել էր գնացքի ուղեկցորդի մասին, որի մոտ կա զուգարանի դռան բանալին:
Հոգեբանները նկարագրում են հինգ հիմնական սեքսուալ դրվագներ, որոնց մասին տղամարդիկ ամենից հաճախ են երազում: Այդ երազանքները կարող են բացահայտել տղամարդու էության որոշ գաղտնիքներ:
1.Սեքս առանց սեռական ակտին նախորդող քնքշանքի. սրա մասին երազում են տղամարդկանցից շատերը` տիրանալ կնոջը առանց նախնական սիրահետումների: Այս ցանկությունը խոսում է սեփական ուժը, իշխանությունը և ֆիզիկական գերակայությունը ցուցադրելու տղամարդու ցանկության մասին: Նախքան այս ցանկությունն իրականացնելը տղամարդը պետք է հիշի, որ իր զուգընկերուհին կարող է պատրաստ չլինել դրան և վիրավորվել նման վերաբերմունքից` մտածելով, որ տղամարդուն հարկավոր է միայն իր մարմինը սեփական կենդանական բնազդը բավարարելու համար: Հոգեբանները խորհուրդ են տալիս այս ցանկությունն իրականցնելուց առաջ անպայման հավաստիանալ, որ ձեր զուգընկերուհին կիսում է ձեր տրամադրությունը:
2.Սեքս ռիսկի ուղեկցությամբ: Զբաղվել սեքսով աշխատավայրում, վերելակում, ռեստորանի զուգարանում, բնակելի շենքի շքամուտքում… Այս ամենը կարող է աննկարագրելի կրքոտություն և ադրենալին հաղորդել ձեր հարաբերություններին, սակայն միշտ պետք է հիշել, որ եթե ձեր զուգընկերուհին համեստ և ամաչկոտ է, ապա այդ ֆանտազիայի իրականացումը դժվար թե նրա սրտով լինի:
3.Սեքս պարանով կապկպած կնոջ հետ: Արևմտյան մշակույթի կրողների մոտ սեքսի այս ձևը նույնացվում է սադոմազոխիզմի հետ, սակայն ասիական մշակույթի կրողների մոտ և հատկապես` ճապոնացիների, այն դիտարկվում է որպես սեքսի թատերականացման արվեստ: Նման սեքսի իրականացման ցանկության դեպքում տղամարդուն հարկավոր է նախապես բացատրել կնոջը, որ դա իր կողմից սադոմազոխիստական դրսևորում չէ, այլ սեքսի յուրահատուկ արվեստ:
4.Անալ սեքս. սա տղամարդկանց երևակայության մեջ ամենահաճախակին հանդիպող սեքսուալ ցանկությունն է: Տղամարդու մոտ այս ցանկության առաջացումը բացատրվում է նրանով, որ կանայք մեծ դժվարությամբ են համաձայնում անալ սեքսին, և եթե հանկարծ կինը համաձայնի դա տղամարդուն յուրահատուկ քաղցր զգացողություն է պարգևում առ այն, որ ինքն այդ կնոջ համար բացառիկ է: Բացի այդ` անալ սեքսը տղամարդու համար արգելված պտուղի պես մի բան է, ոմանց համար էլ հոմոսեքսուալների մեթոդները փորձարկելու միջոց: Շատ կարևոր է հիշել, որ սխալ մոտեցման դեպքում անալ սեքսը կարող է միկրոտրավմաներ պատճառել կնոջը:
5.Սեքս երեքով. կան տղամարդիկ, որոնք իրենց երազանքներում պատկերացնում են սեռական հարաբերություն երկու կնոջ հետ միաժամանակ: Տղամարդու համար դա ամենևին չի նշանակում, թե ինքը բավարարված չէ իր զուգընկերուհու սեքսուալականությամբ, պարզապես նա ուզում է իրեն «հերոս» զգալ, ով միաժամանակ կարող է բավարարել երկու կնոջ: Սակայն, տղամարդու զուգընկերուհին կարող է բացասաբար արձագանքել նման ցանկությանը, քանի որ, բնականաբար, չի ցանկանա իր տղամարդուն կիսել մեկ այլ կնոջ հետ:
Կան նաև այնպիսի տղամարդիկ, ովքեր երևակայում են սեքսուալ հարաբերություն միաժամանակ երկու տղամարդու և մեկ կնոջ միջև: Նման դեպքերում հոգեբանները հակված են մտածել, որ տվյալ տղամարդը լատենտ հոմոսեքսուալ է և նման մեթոդով ցանկանում է բավարարել իր հոմոսեքսուալ պահանջները:
Ինչևէ, անկախ նրանից, թե որոնք են այդ ցանկությունների և ֆանտազիաների դրդապատճառները, միշտ պետք է հիշել, որ դրանցից որոշների իրագործումը կարող է հանգեցնել հարաբերությունների փլուզմանը: