«8 տարի առաջ ես պատկերացում չունեի, թե ինչ հրաշք բան է ընտանիք կազմելը, զավակ ունենալը, սիրելն ու սիրված լինելը: Չէի պատկերացնում, թե ինչպես իմ կյանքը 180 աստիճանով կփոխվի, ու ես կյանքին կսկսեմ նայել այլ տեսանկյունից»՝ այս տողերը Գրիգոր Դանիելյանի «ֆեյսբուքյան» գրառումից են: Դերասան-հումորիստի ընտանիքը 8 տարեկան է:

 

Ամուսնության հոբելյանը ամուսինների համար նշանավորվել է հաճելի պահերով. «Վաղ առավոտյան, երբ ես դեռ քնած էի, Գրիգորը գործերով դուրս էր եկել: Հետո անակնկալ կերպով վերադարձավ, ինձ ոսկյա վզնոց նվիրեց եւ գնաց նկարահանման: Թեեւ աշխատանքն ուշ երեկոյան ավարտվեց, հասցրինք մինչ օրվա ավարտը նշել մեր ընտանիքի ստեղծման 8-ամյակը»,-BRAVO.am-ին պատմել է Հռիփսիմե Ելինյանը:

 

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը

Գրիգոր Դանիելյանի ընտանիքը

 

Շարունակությունը` այստեղ: