Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Լուսին Վարդանյանը: Նրա հետ խոսել ենք ոչ միայն ստեղծագործական գործունեության, այլեւ ընտանիքի ու ամուսնու հետ հարաբերությունների մասին:

 

-Լուսին, տարին նոր է մեկնարկել ու հետաքրքիր է` պլաններում արդեն իսկ ի՞նչ աշխատանքներ կան ուրվագծված:


- Դեռեւս շարունակում եմ նկարահանվել այն նախագծերում, որոնցում զբաղված էի դեռ նախորդ տարվանից: Բացի այդ, ունեմ եւս երկու առաջարկ, որոնք, կարծում եմ, կընդունեմ: Դեռ կոնկրետ չեմ կարող խոսել այդ առաջարկների մասին, ամեն բան իր ժամանակին:

 

-Անցած տարի Ձեզ համար աշխատանքային էրհեռուստասերիալներում էլ նկարահնվելու պակասկարծես 

թեչկաՄիաժամանակհիշում եմ Ձեր կարծիքը հեռուստասերիալների ու հատկապես «չդերասնների»-ի հետ խաղի անհարմարությունների վերաբերյալԱյս առումով դաշտում փոփոխություններ կա՞ն:


- Այո, հեռուստասերիալների առաջարկների եւ ընդգրկվածության պակաս չեմ ունեցել, մի երկուսն անգամ մերժել եմ` չհասցնելու պատճառով: Ինչ վերաբերվում է որակին` դաշտում իսկապես կան փոփոխություններ «չդերասանների» հետ կապված: Այսօր կարծես թե կա դերասանի պահանջ, որովհետեւ երեւի թե կազմակերպիչներն էլ հասկանում են, որ բոլոր առումներով իրենց գործն էլ է հեշտանում, բացի վարձատրությունից: Լավ դերասանին ստիպված են լավ վճարել, եթե ուզում են որակ ստանալ, իսկ եթե միայն վարկանիշ է պետք, դա շատ հեշտ է:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: