Այդ հրաշալի ու կախարդական երևույթը, որի հայերեն անվանումը խորամանկորեն գայթակղում է, ունի նաև շատ զարմանալի գաղտնիքներ, որոնք ուսումնասիրել են մասնագետները: Մենք այդ ուսումնասիրություններից պեղել ու դուրս ենք հանել ամենահետաքրքիր փաստերի տասնյակը, որը ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար կլինի իմանալ:
1.Համբույր բառը ծագում է գրեմաներեն kussjan բառից: Մի՞թե գերմանացիներն են հայտնաբերել համբույրը…անհավատալի է:
2. Մարդը իր ամբողջ կյանքում միասին վերցրած համբուրվում է մոտ 15 oր: Ահա և «համբույրային արձակուրդ»:
3. Համբույրը համարվում է լավ մարզանք: Մեկ րոպեանոց համբույրը վերացնում է 26 կալորիա: Այնպես որ, համբուրվեք մեկ ժամ ու հրաժարվեք տանջող սպորտդահլիճներից:
4. Համբույրը ազդում է ձեր հորմոնների վրա: Արագ համբույրը այտին կարող է բարձրացնել ձեր հորմոնների մակարդակը այնքան, որ բավարար լինի կրճատել կյանքը մեկ րոպեով: Ցանկալի է ձեռքսեղմումով փոխարինել ողջույնի այդ ձևը:
5. Լեզվով համբույրի ֆրանսիական տարբերակը հնչում է այսպես «roulant une pelle», որը բառացի թարգմանաբար նշանակում է «պտտել գդալով»:
6. 1500-ական թվականներին Նեապոլում հասարակության աչքի առաջ համբուրվելու համար մարդիկ դատապարտվում էին մահվան: Քանի՞ հոգու գիտեք, որ սիրով 2011 թվականին Հայաստանում էլ կիրականացնեն այդ օրենքը:
7. Առաջին միասեռ էկրանային համբույրը եղել է 1922 թվականին Սերիլ Դե Միլլեյի «Սպանություն» համր ֆիլմում, որտեղ երկու կանայք համբուրվում էին բանտում:
8. Միննեսոտիի բնակիչ Ալֆրեդ Ուոլֆմենը դարձավ ռեկորդակիր իր համբուրած մարդկանց մեծ քանակի շնորհիվ: Նա համբուրել է 8,001 մարդու 8 ժամվա ընթացքում:
9. Մեթթ Դեյլի քոլեջի մի ուսանող և Բոբի Կանսիելոն անցյալ սեպտեմբերին ռեկորդ սահմանեցին ամենաերկար չընդհատված համբույրի համար: Նրանք համբուրվել են 33 ժամ:
10. Լեզվի միջամտությամբ մեկ համբույրը կարող է փոխանցել 278 տեսակի բակտերիաներ: Եթե դուք մաքրասեր եք և խստորեն հետևում եք ձեր առողջությանը, ստիպված եք հրաժարվել համբույրի այս տեսակից:
Հեղինակ՝ INFOmanka