Կնոջ մարմինը տարբերվում է իր յուրահատուկ առանձնահատկություններով, որոնց մասին շատերը նույնիսկ չգիտեն:

Sexnews.am-ը անդրադարձել է կնոջ մարմնի 5 առանձնահատկություններին, որոնք, միգուցե, կլինեն նոր բացահայտումներ հենց կանանց համար:

  1. Արգանդը բավականին հետաքրքիր օրգան է: Այն կանանց վերարտադրողական համակարգի գլխավոր օրգանն է, որի երկարությունը կազմում է 7, իսկ լայնությունը` 5 սմ: Հղիության ժամանակ այն կարող է մեծանալ և նույնիսկ դառնալ մեկ մեծ ձմերուկի չափսի: Սակայն ծննդաբերությունից հետո այն 6 շաբաթվա մեջ կարող է վերադառնալ իր հին տեսքին:
  2. Կրծքերից մեկը միշտ ավելի մեծ է երկրորդից: Բոլոր կանանց և աղջիկների մոտ կուրծքը տարբերվում է մեկը մյուսից: Սակայն շատ հաճախ այդ տարբերությունն այնքան քիչ է, որ այն նույնիսկ նկատել հնարավոր չէ:
  3. Կինը ծնվում է բոլոր ձվաբջիջներով, որոնք որ պետք է լինեն իր օրգանիզմում: Եթե տղամարդկանց օրգանիզմը անընդհատ արտադրում է սպերմատոզոիդներ, ապա կնոջ օրգանիզմում ամենասկզբից էլ լինում են բոլոր ձվաբջիջները: Միջինում կինն իր օրգանիզմում կրում է մոտ 400 000 ձվաբջիջ, որոնցից, բնականաբար, ոչ բոլորն են կարողանում հասունանալ:
  4. Կուսաթաղանթը կարող է պատռվել առանց սեռական ակտի միջամտության: Կինը կարող է չունենալ կուսաթաղանթ, բայց և լինել կույս: Կուսաթաղանթը կարող է վնասվել կամ պատռվել շատ բաներից. Ֆիզիկական վարժությունների ժամանակ, մաստուրբացիայի և ցանկացած այլ դեպքերում:
  5. Տարիքի հետ օրգազմը ավելի ուժեղ է դառնում: Կնոջ կլիտորիսը տարիքի հետ ավելի է մեծանում, և հենց դա է նպաստում օրգազմի ուժգնության մեծացմանը: