Կուսաթաղանթը միայն կնոջ օրգանիզմին բնորոշ առանձնահատկություն է, որը տարբեր կրոններում և մշակույթներում արժևորվում է որպես պարկեշտության և մաքրության խորհրդանիշ։
Ձեզ ենք ներկայացնում 9 հետաքրքիր փաստ կուսաթաղանթի մասին։
1. Այն ունի տարբեր ձև և չափ
Ինչպես և ցանկացած մարմնի մաս, կուսաթաղանթները ևս բացարձակապես տարբեր կարող են լինել ամեն աղջկա մոտ։
2. Ոչ միայն մարդիկ ունեն այն
Օրինակ՝ փղերի մոտ կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերելիս: Հստակ դրա առաքելությունը պարզ չէ, երևի թե ինֆեկցիաներից պաշտպանելու ֆունկցիա ունի:
3. Այն չի պատռվում
Այն ձգվում է, սակայն չի պատռվում:
4. Այն չի անհետանում սեքսից հետո
Կուսաթաղանթը հավերժ մնում է օրգանիզմում, չի անհետանում, պարզապես առաջին սեքսից հետո էլ այդ աստիճան չի ցավում:
9 հետաքրքիր փաստ կուսաթաղանթի մասին
5. Արյուն բոլորի մոտ չի առաջանում
Ըստ հետազոտության' կանանց մեծ մասի մոտ արյուն չի լինում: Ոմանց մոտ այն կարող է ձգվել, օրինակ, ֆիզիկական գերակտիվությունից:
6. Հաճախ այն նաև երևում է
Կուսաթաղանթը տեղակայված է լինում հեշտոցի մուտքից 1-3 սմ խորությամբ, այն նաև կարող է երևալ:
7. Այն բոլորի մոտ չէ, որ կա
Կան աղջիկներ, որոնք ծնվում են առանց դրա:
8. Ոմանց մոտ այն չափից դուրս ամուր է
Ու անգամ բազմակի սեռական ակտերը չեն կարող, այսպես ասած, այն պատռել, ստիպված դիմում են վիրաբուժական միջամտության:
9. Կուսության թեստը' հորինվածք
Ինչպես հասկացաք, բոլորի մոտ չէ, որ արյուն է գալիս սեռական ակտից հետո, հետևաբար, զուտ արյան ֆակտորի վրա հիմնվելով չեք կարող ասել՝ աղջիկը կույս էր, թե ոչ։