Մարիոն Կոտիյարը դարձել է Madame Figaro ամսագրի հերոսուհին, որի ֆոտոշարքում ներկայացնում է Christian Dior-ի սև ու սպիտակ հագուստների հավաքածուն:
Արդեն մի քանի տարի է ֆրանսիացի դրեասանուհին համարվում է Christian Dior-ի դեմքը:
Հարցազրույցի ժամանակ այս իսկական փարիզուհին խոստովանում է, որ կինոաշխարհը երկար ժամանակ իր համար առավել կարևոր էր, քան ընտանիքը, սակայն վերջին ժամանակներս նախասիրությունները փոխվել են: