Յուրաքանչյուր կին հպարտանում է իր մազերով:
Սակայն հպարտությունն արդարացնելու համար հարկավոր է միշտ խնամել դրանք: Եթե ձեր մազերի հետ ինչ-որ բան այն չէ, մի սահմանափակվեք դրանց միայն արտաքին խնամքով:
Հաճախ որևէ խնդրի առաջացմսւն պատճառ կարող է լինել վատ սնունդը կամ օրգանիզմում տեղի ունեցած հորմոնային փոփոխությունները: Նման դեպքերում հարկավոր է ներքին բուժման հետ համատեղ հոգ տանել նաև մազերի արտաքին տեսքի մասին: Եթե դուք ստիպված եք հաճախակի լվանալ գլուխը, ապա աշխատեք շամպունը առավելապես գլխի մաշկին քսել, իսկ կոնդիցիոները, հակառակը, քսեք միայն մազերին:
Վարսահսւրդարիչը միշտ գոլ օդի հոսանքով աշխատեցրեք խուսափելով մազերի չափից դուրս չորանալուց և կոտրատվելուց: Օդի հոսանքն ուղղեք մազերի արմատներից դեպի ծայրերը: Դա մազերին լրացուցիչ փայլ կհաղորդի և չորացնելուց էլ ավելի քիչ վնաս կհասցնի:
Աշխատեք հնարավորինս քիչ օգտվել մազի լաքերից և գելերից: Իսկ եթե, այնուամենսւյնիվ, դրանց անհրաժեշտությունը կա, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում լվացվեք մազերը ազատելով դրանք քիմիական նյութերի վնասակար ազդեցությունից: Դրանց նախկին տեսքը վերականգնելու համար սնուցող դիմակներ դրեք:
Եթե մազերը թեփոտվել են, խուսափեք գլուխը տաք ջրով լվանալուց (ընդհանրապես մազերը խորհուրդ է տրվում գոլ ջրով լվանալ և պարզաջրել գրեթե սառը ջրով):
Գլուխը լվացեք կեչու տերևների թուրմով կամ 2 ճաշի գդալ կիտրոնի թարմ հյութ խառնած ջրով:
Մազաթափության կամ թեփի դեպքում շատ օգտակար է գլուխը կռատուկի մանրացրած արմատի և ուռենու կեղևի՝ հավասար չափաբաժիններով պատրաստված թուրմով լվանալը: 4 ճաշի գդալ խառնուրդը լցրեք 1 լ ջրի մեջ, 15 րոպե եռացրեք թույլ կրակի վրա՝ նախապես կափարիչով փակելով բերանը: Թողեք սառչի, քամեք և մատներով մերսելուք ներծծեք գլխի մաշկի մեջ:
Մուգ մազերի արտաքին տեսքը արագ կարգի բերելու համար դրանք պարզաջրեք գայլուկի և ուղտափշի ծաղիկներից պատրաստված թուրմով: Մեկ բուռ գայլուկի և ուղտափշի ծաղիկները լցրեք 1 լ ջրի մեջ և եռացրեք 20 րոպե: Սառելուց հետո քամեք և դրանով պարզաջրեք նոր լվացած մազերը:
Բաց գույնի մազերի տեսքը վերականգնելու համար պարզաջրեք դրանք երիցուկի և հազրևվարդի թուրմով: 1-ական ճաշի գդալ ծաղիկների վրա 150 մլ օղի լցրեք և մուգ ապակյա շշով 2 շաբաթ պահեք մութ տեղում: Այդ ընթացքում ամեն օր թափահարեք շշի պարունակությունը: Պատրաստի թուրմը քամեք թանզիֆով, լցրեք մաքուր շշի մեջ և
խցանով փակեք այն: Այդ թուրմով շաբաթը երկու անգամ փափուկ ատամի խոզանակի օգնությամբ մերսեք գլխի մաշկը:
Եթե դուք ներկում եք ձեր մազերը, աշխատեր օգտվել բնական ներկերից:
Խնայից բացի, կարող եք օգտագործել եղեսպակի տերևների թուրմը: 4 ճաշի գդալ մանրացրած տերևները թրմեք 1 բաժակ ջրում, և թուրմը ամեն օր քսեք սպիտակած մազերի արմատներին այնքան ժամանակ, մինչև մազերը ձեր ցանկափ գույնը ստանան: Որպեսզի պահպանեք այդ գույնը, թուրմն օգտագործեք արդեն շաբաթը մեկ անգամ:
Լոսյոն մազերի արմատները ամրացնելու համար
Նախ՝ կռատուկի արմատներից հարկավոր է եփուկ պատրաստել:
Դրա համար 2 ճաշի գդալ կռատուկի արմատների վրա սառը ջուր լցրեք և եփեք 15-20 րոպե: Սառեցրեք և քամեք:
Այնուհետև՝ պատրաստեք լոսյոնը:
1 բաժին օղին, 4 բաժին սոխի հյութը, 6 բաժին կռատուկի եփուկը լցրեք որևէ անոթի մեջ և խառնեք: 1 ամսվա ընթացքում այս լոսյոնը առավոտյան կամ երեկոյան ներմերսեք մազարմատների մեջ:
Լոսյոն՝ մագերը վաղաժամ ճերմակելու դեմ
Կռատուկի արմատներից պատրաստած տաք եփուկին ավելացրեք 2 ճաշի գդալ սամիթի սերմ և թրմեք 2-3 ժամ: Քամեք և 1 ամսվա ընթացքում շաբաթը 2-3 անգամ ներմերսեք գլխամաշկի մեջ:
Մազերի աճը խթանող և թեփը վերացնող միջոց
50 գ եղինջի չորացրած արմատների վրա (1 բաժին) մանանեխի յուղ լցրեք (2 բաժին). 20-30 բոպե պահեք տաք ջրի մեջ: Այնուհետև 2 շաբաթ թրմեք, որից հետո քամեք արմատները, հետո ֆիլտրացրեք հեղուկը: Շաբաթը 2-3 անդամ այս հեղուկը ներմերսեք գլխամաշկի մեջ: