Դուք մտածո՞ւմ եք, որ քնելուց առաջ պետք է մազերը հարյուր անգամ սանրել, որպեսզի նրանք լինեն ավելի առողջ. իհարկե, այսպես էր ասում նաև Սկառլետ Օ'Հարան «Քամուց քշվածները» ֆիլմում: Իսկ ճի՞շտ է արդյոք, որ մազերի ծայրերը հաճախ կտրելը կնպաստի դրանց լավ աճին: Փորձենք պարզել՝ ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ հորինվածք՝ ծանոթանալով մազերի մասին ամենահայտնի միֆերի հետ:
Մազերն արագ կաճեն, եթե հաճախ կտրեք:
Իրականում մազերը միջինում երկարում են ամիսը 1,3 սմ չնայած նրան, թե ինչ հաճախականությամբ եք կտրում: Ամռանը մազերի աճը մի փոքր ավելանում է, և այստեղ վարսահարդարը կապ չունի. խնդիրը հորմոնների մեջ է: Եթե անգամ Դուք երկար մազեր ունեք, որոնք մշտական ուղղումների կարիք չեն զգում, միևնույնն է ոճաբանի պետք է դիմել՝ մազերի անթերի տեսքը պահպանելու համար:
Մազերը թափվում են սթրեսի պատճառով:
Իրականում ամեն օր, անկախ հանգամանքներից, մենք կորցնում ենք մինչև 120 մազ: Բայց կյանքում պատահած լուրջ խնդիրները, օրինակ՝ ամուսնալուծությունը, աշխատանքից հեռացումը իսկապես կարող են նպաստել, որ մազերն ավելի մեծ քանակությամբ թափվեն: Մազաթափության պատճառ կարող է լինել նաև անտիբիոտիկների օգտագործումը, հղիությունը: Բայց այդ սթրեսային վիճակներից մի քանի շաբաթ անց մազերը կրկին կսկսեն նորմալ աճել:
Անհրաժեշտ է պարբերաբար փոխել շամպունը:
Իրականում մասնագետները պնդում են՝ այս տեսությունը ոչ մի հիմք չունի: Եթե ինչ-որ շապուն Ձեր մազերի համար է, ապա այն միշտ էլ այդպիսին կմնա: Իսկ եթե Դուք օգտագործում եք մազերի համար նախատեսված քսուքներ, ապա այդ դեպքում հարկավոր է փոխել շամպունը՝ օգտագործելով համապատասխան շամպուն, որը լավ կլվանա մազերը տարատեսակ քսուքներից:
Պետք չէ քաշել գորշ մազերը. դրանց տեղը շատ արագ կաճեն նորերը՝ ավելի մեծ քանակությամբ:
Իրականում դա ճիշտ չէ, բայց ամեն դեպքում չարժե քաշել այդ մազերը, որովհետև հնարավոր է՝ վնասեք ֆոլիկուլները և մաշկի տակ ինֆեկցիա անցկացնեք:
Ուղիղ երկար մազերին հնարավոր չէ ծավալ հաղորդել:
Իրականում հինգ րոպեի ընթացքում խոշոր բիգուդիների օգնությամբ կարելի է ունենալ շքեղ մազեր, ինչքան էլ դրանք լինեն ուղիղ և երկար:
Որպեսզի մազերը լինեն իդեալական մաքուր, դրանք պետք է շամպունով լվանալ երկու անգամ:
Իրականում բավական է, որ մեկ անգամ շամպուն անեք. երկու անգամ լվանալու դեպքում հնարավոր է՝ լվանաք նաև գլխի մաշկի պաշտպանիչ շերտը, ինչը ցանկալի չէ:
Որպեսզի մազերը լինեն փայլուն, ապա անհրաժեշտ է դրանք ողողել սառը ջրով:
Իրականում սառը ջուրը մազերին մեծ տոնուս կհաղորդի, բայց սառը ջրից մազերի փայլն չի ավելանա:
Հիմնական վնասը մազերին հասցնում են ներկերը:
Իրականում մազերի գունավորման ժամանակակից միջոցներն այնքան նուրբ են, որ չեն կարող թուլացնել մազերը: Դրանցից որոշները օգտակար նյութեր են պարունակում՝ մազերին հաղորդելով առանձգականություն և փայլ: Պարզապես անհրաժեշտ է մինչ մազերը ներկելը խորհրդակցել վարսահարդարի հետ:
Մազերը պետք է ամեն օր հարյուր անգամ սանրել:
Իրականում մազերը ամեն սանրելուց թուլանում են և թափվում: Ուստի սանրեք այնքան, որ մազերի տեսքը լինի Ձեր ճաշակով:
Շողիկ Գալստյան

ամեն սանրելուց թուլանում են և թափվում: Ուստի սանրեք այնքան, որ մազերի տեսքը լինի Ձեր ճաշակով:
Շողիկ Գալստյան
Իրականում մազերը ամեն սանրելուց թուլանում են և թափվում: Ուստի սանրեք այնքան, որ մազերի տեսքը լինի Ձեր ճաշակով:
Շողիկ Գալստյան