Երբ մենք գտնում ենք մեր երկրորդ կեսին, մենք վստահ ենք լինում, որ այդ զգացմունքը կձգվի հավերժ և ոչ ոք ու ոչինչ երբեք չի կարող մեզ բաժանել: Սակայն դա երբեմն այդպես չի լինում: Օրերից մի օր սկսում են տարաձայնությունները, առաջանում են կռիվներ, որոնց պատճառով հարաբերությունները ավարտվում են: Տղայի և աղջկա միջև հարաբերությունների ցանկացած փուլում կարևոր է հիշել մեկը մյուսի մոտ ներդաշնակություն, հաճույք, ուրախություն ստեղծելու մասին: Հարաբերությունները պետք է լինեն անկեղծ ու երջանիկ: Եթե հարաբերությունների հենց սկզբից ձեր ընտրյալի հետ ձեզ լավ չեք զգում, ապա ավելի լավ է դադարեցնել այդ շփումը: Որպեսզի կարողանաք պահպանել տղայի հետ հարաբերությունները անհրաժեշտ է դրա վրա աշխատել, այլ ոչ թե թողնել բախտի քմահաճույքին: Պետք չէ մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի, որովհետև դա բնավ էլ այդպես չէ: Շատ զույգեր կլինեին երջանիկ, եթե մի փոքր շատ ուշադրություն հատկացնեին իրենց հարաբերություններին: Երբեմն անհանգստանալու ոչ մի պատճառ չկա, սակայն ներքուստ ձեզ մոտ առաջանում է այնպիսի մի տարօրինակ զգացողություն, կարծես թե հարաբերությունները վատթարանում են: Սկսում եք զգալ ինչ–որ բարկություն, ավելի շատ սկսում եք նկատել նրա թերությունները, քան' առավելությունները, քիչ հանդիպումներ, խանդի տեսարաններ, ամեն մի հասարակ պատճառից կռիվներ: Առաջանում է անվստահություն: Եթե ձեզ մոտ կա նշվածերից որևէ մեկը, ապա իսկապես խնդիր կա և դա անհրաժեշտ է լուծել հնարավորինս շուտ: Սակայն ինչպե՞ս պահպանել հարաբերությունները: Նախ և առաջ երբեք պետք չէ լռել: Եթե ձեզ ինչ-որ մի բան անհանգստացնում է ձեր հարաբերերությունների մեջ, ապա ավելի լավ է դրա մասին խոսել ձեր ընկերոջ
հետ, սակայն առանց հիստերիկ վեճերի: Այս փուլում անհրաժեշտ է հասկանալ խնդրի պատճառը' հոգնածությու՞ն, դավաճանությու՞ն, թե՞ մեկ այլ բան: Հարաբերությունների մեջ միայն սերը բավական չէ, նաև պետք է լինի հարգանք: Այդ պատճառով սովորեք լսել ձեր ընկերոջը, հարգել նրա տեսակետն ու հետաքրքրությունները: Եթե ձեր ընկերը հանդիպումից առաջ ուշանում է և ձեզ նախապես չի զգուշացրել, ապա տեսարաններ չսարքեք: Ուղակի հասկացրեք նրան, որ դուք անհանգստանում եք և խնդրեք նրան այլևս այդպես չանել: Անհրաժեշտ է, որ նա նույնպես հարգի ձեր զգացմունքները, որովհետև հարաբերությությունների պահպանման համար միակողմանի ջանքերը շատ քիչ են: Մի թաքցրեք ձեր զգացմունքները: Ասեք այն, ինչը դուք զգում եք, ինչն է ձեզ անհանգստացնում , կամ ընդհակառակը, ինչն է ձեզ ուրախացնում: Դա ձեզ կօգնի միմյանց ավելի լավ հասկանալ: Մի ստեք, ասեք միայն ճիշտը, ոչինչ մի
թաքցրեք միմյանցից: Հարաբերությունների վրա սուտը շատ մեծ բացասական ազդեցություն է թողնում: Վստահեք ձեր սիրելիին: Ձեր ընկերներին երբեք մի խառնեք ձեր վեճերի մեջ, որովհետև նրանք կարող են ձեզ լսել, հասկանալ, աջակցել, սակայն ավելորդ խնդիրներ կարող են ստեղծել ձեզ համար: Ի վերջո միայն դուք պետք է որոշեք ձեր անելիքը: Իդեալական մարդիկ չեն լինում, սակայն պետք չէ համակերպվել ձեր ընկերոջ թերությունների հետ: Եթե ձեզ ինչ-որ բան չի գոհացնում, խոսեք նրա հետ, թող տղան բացատրի իր պահվածքի պատճառը: Միայն այդ դեպքում դուք կարող եք ընդհանուր հայտարարի գալ:
Դուք պետք է լինեք մի թիմ, սովորեք լսել ձեր ընկերոջը: Միայն այդ ժամանակ կառաջանա աջակցության զգացումը: Ամփոփենք արդյունքը: Գոյություն ունի մի ինտիմ բանաձև, որը կօգնի ձեզ պահպանել հրաշալի հարաբերություններ: Այդ բանաձևի մեջ մտնում են հետևյալ կետերը.
1. Մի մոռացեք ձեր ընկերոջ գերակայությունների մասին:
2. Փորձեք ունենալ ընդհանուր գաղափար նրա առօրյայի մասին:
3. Հարցրեք նրանից իր տրամադրության մասին:
4. Սովորեք կանխատեսել ձեր ընկերոջ տրամադրությունը:
5. Դարձեք լավ ունկնդիր:
6. Ցուցաբերեք նուրբ ուշադրություն:
7. Սովորեք ներել:
8. Փորձեք լինել ուրախ և հետաքրքիր:
9. Մի թաքցրեք ձեր տագնապն ու վախը:
10. Ձեր վատ պահվածքի համար սովորեք խնդրել ներողություն:
Վերջում ուզում եմ ասել բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երջանկությունը, չհուսահատվել և շուտափույթ գտնել նրան: Իսկ նրանք, ովքեր գտել են իրենց սիրելիին' ամրապնդել իրնեց հարաբերությունները և պահպանել աշխարհ ամենակարևոր զգացմունքը' սերը: